Քոնոր Գալագեր․ «Կարծում եմ՝ դա ինձ օգնեց դառնալ ավելի լավ ֆուտբոլիստ»

«Չելսիի» 24-ամյա կիսապաշտպան Քոնոր Գալագերը կարծում է, որ այս մրցաշրջանում դարձել է լոնդոնյան ակումբի առաջատարը։

«Փորձ ձեռք բերելով՝ լինի դա ակումբային, թե միջազգային ֆուտբոլում, դու ավելի լավն ես դառնում։ Այս մրցաշրջանում ես պետք է առաջատար լինեի «Չելսիում» և ինձ դուր եկավ փորձը: Կարծում եմ՝ դա ինձ օգնեց դառնալ ավելի լավ ֆուտբոլիստ։ Միշտ օգնում է, երբ լավ ես հանդես գալիս քո ակումբում:

Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել «Չելսիի» համար և ամեն ինչ կտամ, որպեսզի հայտնվեմ Անգլիայի հավաքականում», – Գալագերի խոսքերն է մեջբերում Chelsea News-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Գալագերը «Չելսիի» կազմում մասնակցել է 38 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։