Յուլիան Նագելսմանը չի բացառել, որ EURO-2024-ից հետո կարող է մնալ հավաքականում

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը չի բացառել, որ Եվրո-2024-ից հետո կարող է մնալ հավաքականում։

«Եթե երկարաձգումը բացառվեր, ես այդպես կասեի։ Սա անհնարին չէ, բայց տրված չէ։ Շատ մանրամասներ պետք է ճշտել։ Կցանկանայի նաև նշել, որ դա ոչ մի կապ չունի ֆինանսական հարցերի հետ»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ZDF-ը։

Մարզչի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև մրցաշարի ավարտը։