«Բարսելոնայի» նախկին պաշտպանը փոխարինեց Լուիս Ֆելիպե Սկոլարիին

«Ատլետիկո Մինեյրոյի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է Գաբրիել Միլիտոյի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

«Բարսելոնայի» նախկին պաշտպանը այս պաշտոնում փոխարինել է Լուիս Ֆելիպե Սկոլարիին։

43-ամյա արգենտինացու վերջին աշխատանքը եղել է Argentinos Juniors-ը, որտեղ նա մարզել է 2021 թվականի հունվարից մինչև 2023 թվականի օգոստոսը։