Հայաստանի հավաքականը պարտվեց ընկերական խաղում Կոսովոյի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու դեմ։

Մեր ընտրանին պարտվեց՝ 0:1 հաշվով։

Հյուրերի հաղթական գնդակը հանդիպման 25-րդ րոպեին խփեց Միլոտ Ռաշիցան։

Ընդհանուր առմամբ մեր ընտրանին երկրորդ խաղակեսում ուներ լավ պահեր հաշիվը հավասարեցնելու համար, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Պրահայում Հայաստանի հավաքականը ընկերական խաղի շրջանակում կմրցի Չեխիայի հավաքականի հետ։