Հայաստան – Կոսովո․ ավարտվեց առաջին խաղակեսը (VIDEO)

Այս պահին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է Հայաստան – Կոսովո ընկերական հանդիպումը:

Առաջին կեսից հետո մեր ընտրանին պարտվում է նվազագույն հաշվով։

Հյուրերի միակ գնդակը հանդիպման 25-րդ րոպեին խփել է Միլոտ Ռաշիցան։

Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ ուներ մի քանի պահեր հաշիվը հավասարեցնելու համար, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։