Լամին Յամալ․ «Լիոնել Մեսսիի նման ֆուտբոլիստ երբեք չի լինի»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կիսվել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին իր կարծիքով։

«Դա թողնված է մամուլի հայեցողությանը։ Բայց Լիոնել Մեսսիի նման ֆուտբոլիստ երբեք չի լինի»,- Յամալի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։

Կատալոնական ակումբի հիմնական թիմի կազմում 16-ամյա Յամալը անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացու պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։