Ալեքսանդր Պետրակով․ «Ես մտա հանդերձարան և շնորհակալություն հայտնեցի իմ ֆուտբոլիստներին»

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու դեմ և պարտվեց՝ 0:1 հաշվով։

Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ամփոփեց հանդիպումը։