Ժոան Լապորտա. «Կիլիան Մբապպեին գնելը խնդիրներ կբերի «Ռեալին»»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այն դժվարությունների մասին, որոնք կբերի Մադրիդի «Ռեալին» հարձակվող Կիլիան Մբապպեին գնելը։

Տրանսֆերի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն Մբապեն արդեն տեղեկացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ չի երկարաձգելու պայմանագիրը։ Ըստ լուրերի. Ֆրանսիացին կարիերան կշարունակի Մադրիդում։

«Իմ ինտուիցիան ասում է, որ դա այդքան էլ հեշտ չի լինի: Նրանք այստեղ խնդիր ունեն։ Նրանք պետք է վաճառեն ֆուտբոլիստի, եթե նրանք պայմանագիր կնքեն Մբապպեի հետ, այնպես չէ՞:

Երկու ֆուտբոլիստ նույն դիրքում չի խաղա։ Եվ եթե խոսենք Մբապպեի պայմանագրում նշված թվերի մասին, ապա դա միանշանակ շփոթություն կբերի հանդերձարանում։ Սա նվեր չէ»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։