«Արսենալի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Վինգեր Բուկայո Սական լքել է Անգլիայի հավաքականը վնասվածքի պատճառով: 22-ամյա Սական չի օգնի Անգլիային Բրազիլիայի և Բելգիայի դեմ առաջիկա ընկերական խաղերում:

«Բուկայո Սական լքել է Անգլիայի ճամբարը և վերադարձել իր ակումբ՝ շարունակելու վերականգնումը։ «Արսենալի» հարձակվողը հավաքական է ժամանել վնասվածքով և չի կարողացել մասնակցել մարզմանը։

Փոխարինողներ հրավիրելու պլաններ չկան, և Անգլիայի 25 հոգանոց հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բրազիլիայի և Բելգիայի դեմ առաջիկա խաղերին»,- ասվում է ՖԱ-ի հայտարարության մեջ:

Բուկայոյի վնասվածքը անհանգստություն է առաջացրել «Արսենալի» երկրպագուների շրջանում՝ մարտի 31-ին «Արսենալը» Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խաղում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։