Էրլինգ Հոլանդը և Մոհամեդ Սալահը կարող են նկարահանվել վավերագրական սերիալում

Վավերագրական ֆիլմաշարի նկարահանումներին կարող են մասնակցել Պրեմիեր Լիգայի աստղերը։

Transfer News Live-ը, հղում անելով MailSport-ին, հայտնում է, որ Netflix-ի հետ կապված ընկերությունն արդեն դիմել է «Մանչեսթեր Սիթիի» Էրլինգ Հոլանդին, «Լիվերպուլից» Մոհամեդ Սալահին և «Աստոն Վիլայի» խաղացող Օլի Ուոթկինսին:

Գաղափարի հեղինակները ծրագրում են նկարահանել ֆուտբոլում գոլեր խփելու արվեստի մասին սերիալ։ Հարկ է նշել, որ Հոլանդի գոլային սխրանքները թույլ տվեցին «Մանչեսթեր Սիթիին» թրեբլ ձևակերպել նախորդ մրցաշրջանում: