Խաբի Ալոնսոն մոտ ապագայում կարող է գլխավորել «Ռեալը»

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն կմնա «Բայերում», քանի դեռ Կառլո Անչելոտտին չի հեռանա «Ռեալից», հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 42-ամյա մարզիչը ցանկանում է տեղափոխվել մադրիդյան ակումբ։ Նշվում է, որ նա ակնկալում է Անչելոտտիի տեղը զբաղեցնել «Ռեալում» անմիջապես այն բանից հետո, երբ նա հեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

Անչելոտտիի ներկայիս համաձայնագիրը «Ռեալի» հետ, ինչպես Ալոնսոյի պայմանագիրը «Բայերի» հետ, գործում է մինչև 2026 թվականի ամառը: