Marca. Ֆուտբոլում խաղից դուրս կանոնները կարող են փոփոխվել

Ֆուտբոլում խաղից դուրս կանոնները կարող են փոխվել 2025 թվականին, հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) արդեն փորձարկում է այս նորամուծությունը, որն առաջարկել է «Արսենալի» նախկին մարզիչ, իսկ այժմ ՖԻՖԱ-ի ֆուտբոլի զարգացման ղեկավար Արսեն Վենգերը։
Նոր կանոնների համաձայն՝ խաղից դուրս կհաշվեն, եթե հարձակվողը պաշտպանի դիմաց լինի ամբողջ մարմնով, այլ ոչ թե մի մասով, ինչպես հիմա։

Շվեդիայի և Իտալիայի պատանեկան մրցաշարերում 2023 թվականի նոյեմբերից արդեն սկսվել են փորձարկումներ։ IFAB-ը կավարտի տեղեկատվության հավաքագրումն ու նորարարության վերլուծությունը 2025 թվականի փետրվարից ոչ շուտ։