Էդեն Ազար. «Կարծում եմ, որ կարող եմ մարզել երիտասարդական թիմեր»

Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը նշել է, թե արդյոք իրեն մարզչի դերում է տեսնում։ 33-ամյա ֆուտբոլիստն ավարտել է իր խաղային կարիերան։

«Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո։ Չեմ կարծում, որ պրոֆեսիոնալ կերպով կմարզեմ։ Բայց կարծում եմ, որ կարող եմ մարզել երիտասարդական թիմեր: Ես երեխաներ ունեմ, և ցանկանում եմ նրանց սովորեցնել ֆուտբոլ խաղալ»,- Ազարի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։

Իր ողջ կարիերայի ընթացքում Էդեն Ազարը խաղացել է «Լիլում», «Չելսիում» և «Ռեալում»: Ակումբային կարիերայում նա անցկացրել է 623 հանդիպում, խփել 167 գոլ և կատարել 157 արդյունավետ փոխանցում։