Դանիել Կարվախալ. «Սա գլխավոր նորությունն է ոչ միայն «Ռեալի», այլ ամբողջ Լա Լիգայի համար»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը պատասխանել է Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ-ից Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Ակումբը մեզ ոչինչ չի ասել Մբապպեի մասին։ Բայց թվում է, որ նա կարող է տեղափոխվել «Ռեալ» ամռանը։

Հիանալի կլիներ տեսնել նրան այստեղ, նա բարձրակարգ խաղացող է։ Սա գլխավոր նորությունն է ոչ միայն «Ռեալի», այլ ամբողջ Լա Լիգայի համար»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապպեն արդեն տեղեկացրել է փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիին պայմանագրի ժամկետի ավարտից հետո իր հեռանալու մասին։