Ֆերնանդո Տորեսը ամփոփել է իր ֆուտբոլային կարիերան

Իսպանացի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը ամփոփել է իր ֆուտբոլային կարիերան։

««Լիվերպուլն» այնտեղ էր, որտեղ ես ցուցադրեցի իմ լավագույն ֆուտբոլը, իսկ «Ատլետիկոն» այնտեղ էր, որտեղ ես ինձ զգում էի ինչպես տանը, բայց «Չելսին» ինձ տվեց մի բան, որը ոչ մի այլ ակումբ իսկապես չէր կարող ինձ տալ։ Եվ դրանք գավաթներ էին», – Տորեսի խոսքերն է մեջբերում Uber Chelsea FC-ն։

Տորեսը Մադրիդի «Ատլետիկոյի» սան է։ Իր խաղային կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում», «Լիվերպուլում», Լոնդոնի «Չելսիում», իտալական «Միլանում» և ճապոնական «Սագան Տոսուում»։