Հայտնի է դարձել EURO-2024-ում Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահի անունը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Եվրո-2024-ին թիմի մասնակցության ժամանակ կդառնա Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը։

Ազգային հավաքականի երկրորդ դարպասապահը կլինի «Բարսելոնայից» Մարկ-Անդրե տեր Շտեգենը։

Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն, այս որոշումը կայացրել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը երկու դարպասապահների հետ զրույցից հետո։