Ադրիեն Ռաբիոյի ապագան մնում է անորոշ

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ապագան մնում է անորոշ։

Ֆրանսիացու գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչը նշանակում է, որ ամռանը Ռաբիոն կարող է ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակ և անվճար տեղափոխվել այլ ակումբ։

Ինչպես տեղեկացնում է TuttoJuve-ը, Լոնդոնի «Արսենալը» միացել է ֆուտբոլիստին ձեռք բերելու պայքարին։

Նախկինում լուրերը ակտիվորեն կապում էին 28-ամյա կիսապաշտպանին «Նյուքասլի» հետ։ 2023/2024 մրցաշրջանում Ռաբյոն 24 պաշտոնական հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում։ Դրանցում ֆրանսիացին չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել։