Պոլ Պոգբա. «Երբեք այդքան շատ բան չեմ սովորել և հասունացել, որքան այս տարի»

«Յուվենտուսի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան իր դժվարությունների ֆոնին հուզիչ, ոգեշնչող գրառում է կատարել։

«Երբեք այդքան շատ բան չեմ սովորել և հասունացել, որքան այս տարի: Փորձությունները, որոնք Ալլահն է ուղարկում, անխուսափելի են, և հեշտ է տեսնել միայն վատը, բայց ինչ էլ որ պատահի, պետք է երջանիկ պահեր փնտրել: Փառք Ալլահին բոլոր լավ, վատ ու դժվար պահերի համար»,- գրել է ֆրանսիացին իր սոցիալական ցանցերից մեկում։

Հիշեցնենք, որ Պոգբան չորս տարով որակազրկվել է դոպինգի համար։ 2023 թվականի հոկտեմբերին ֆրանսիացին ձախողել էր միանգամից երկու թեստ։ Թուրինցի կիսապաշտպանի նմուշում տեստոստերոնի չափազանց բարձր մակարդակ է հայտնաբերվել: 30-ամյա ֆուտբոլիստի փաստաբանները պահանջել են, որ նրա հնարավոր որակազրկումը չորս տարուց կրճատվի երկու տարվա, սակայն դա ցանկալի արդյունքի չի բերել։