Marca. «Օսասունայի» երկրպագուները բղավել են «Վինիսիուս, մեռիր»

Լա Լիգայի 29-րդ տուրի «Օսասունա» – «Ռեալ Մադրիդ» (2։4) վերջին հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուները վանկարկել են «Վինիսիուս, մեռիր»։ Մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Marca-ն։

Ընդգծվում է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հանդիպման մրցավար Խուան Մարտինես Մունուերային խնդրել է արձագանքել այս դրվագին, սակայն մրցավարը որևէ քայլ չի կատարել։

Հիշեցնենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում դեղին քարտ էր ստացել Վինիսիուսը։ Հանդիպման չորրորդ րոպեին բրազիլացի ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ, իսկ 64-րդ րոպեին Վինիսիուսը դուբլ ձեւակերպեց։