Չիրո Իմոբիլեն մտադիր է հեռանալ «Լացիոյից» երկրպագուների հարձակումների պատճառով

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն ցանկանում է հեռանալ ակումբից, հայտնում է Corriere della Sera-ն։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի ցանկությունը պայմանավորված է մարտի 13-ին պաշտոնանկ արված գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հեռանալուց հետո երկրպագուների հետ լարված հարաբերություններով և նրա վրա հարձակումներով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի խումբ մարդիկ Իմոբիլեին ու նրա կնոջը դարանակալել են դպրոցի դիմաց, որտեղ սովորում է նրանց որդին, և սկսել են վիրավորել ֆուտբոլիստին։ Եղել է նաև ֆիզիկական բռնություն, սակայն մանրամասներ չեն նշվում։

Ընդգծվում է, որ հարձակվողի և նրա ընտանիքի նկատմամբ ագրեսիայի այլ դրվագներ էլ են եղել։ Օրինակ՝ «Լացիոյի» երկրպագուներից մեկը վիրավորել է Իմոբիլեին, երբ նա մեքենայում էր իր չորսամյա որդու հետ։ Արձանագրվել է դեպք, երբ հռոմեական ակումբի երկրպագուները վիրավորել են Իմոբիլեի կնոջը այն պահին, երբ խաղացողը նրա կողքին չի եղել։

Այս մրցաշրջանում Իմոբիլեն անցկացրել է 34 հանդիպում, դարձել 10 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։