Օլիվյե Ժիրուն կարող է կարիերան շարունակել MLS-ում

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է կարիերան շարունակել MLS-ում, հայտնում է լրագրող Լուկա Բյանչինը։

Ըստ աղբյուրի՝ 37-ամյա ֆրանսիացին հաջորդ մրցաշրջանում կարող է տեղափոխվել Նյու Յորքի կամ Լոս Անջելեսի ակումբներից մեկը։

Ժիրուն «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ժիրուն նախկինում հանդես է եկել «Չելսիում», «Արսենալում», «Մոնպելյեում», «Տուրում» և «Գրենոբլում»։