Ժերար Պիկեն հայտնել է, թե ով պետք է գլխավորի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է իր կարծիքով, թե որ մասնագետը կարող է լավագույնը փոխարինել կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավիին։

Հունվարին Չավին հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին 2023/24 մրցաշրջանի ավարտին։ 44-ամյա ֆուտբոլիստը «Բլաուգրանան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։

««Բարսելոնան» մարզելու համար ձեզ հարկավոր է որոշակի տեսակի մարզիչ, ով հասկանում է, թե ինչպես է խաղում «Բարսելոնան», այնպես որ շատ տարբերակներ չկան։

Կարծում եմ՝ Գվարդիոլան թեկնածուների թվում է, քանի որ նա ակումբում անցյալ ունի, և նա այս պահին լավագույն մարզիչն է, ինչպես նաև Արտետան։ Նա նույնպես հասկանում է «Բարսելոնան» և խաղացել է այս ակումբում», – Պիկեի խոսքերն է մեջբերում COPE-ը:

Չավին ավելի վաղ ասել էր, որ կհեռանա «Բարսելոնայից», նույնիսկ եթե թիմը հաղթի Չեմպիոնների Լիգան։

Ներկայումս «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը։ Չավիի թիմը 28 հանդիպումներից վաստակել է 61 միավոր։