Ջամալ Մուսիալային նոր պայմանագիր է առաջարկում «Բավարիան»

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը հետաքրքրված է թիմի հարձակվող Ջամալ Մուսիալայի հետ համագործակցության երկարաձգմամբ։ Այս մասին հայտնում են լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի սոցիալական ցանցերում։

Գերմանական գրանդը նոր ու կատարելագործված պայմանագիր է պատրաստում 21-ամյա ֆուտբոլիստի համար։ Բանակցությունները տեղի կունենան առաջիկա ամիսներին։ Մուսիալայի և «Բավարիայի» միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում Ջամալը անցկացրել է 21 հանդիպում, դարձել տասը գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Բունդեսլիգայի 26 տուրերի արդյունքներով «Բավարիան» 60 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։