«Բայերը» իր պատմության մեջ առաջին անգամ Բունդեսլիգայում 6 անընդմեջ արտագնա հաղթանակ է տարել

«Բայերը» իր պատմության մեջ առաջին անգամ առաջնությունում վեց անընդմեջ արտագնա հաղթանակ է տարել։ 26-րդ տուրում Գերմանիայի առաջնության առաջատարը հաղթեց Ֆրայբուրգին՝ 3:2 հաշվով։

Այդ հաղթանակը նրանց 22-րդն էր Բունդեսլիգայի 26 հանդիպումներում, ինչը ակումբի նոր ռեկորդ է մեկ մրցաշրջանում հաղթանակների քանակով, հայտնում է Opta Sports-ը։ Ընդհանուր առմամբ, «Բայերի» անպարտելի շարքը բոլոր մրցաշարերում հասել է 38 հանդիպման։

«Բայերը» վաստակել է 70 միավոր։ 26-րդ տուրում միայն «Բավարիան» (74) ավելի շատ գոլ խփեց, դա 2013/14 մրցաշրջանում էր։