Պեպ Գվարդիոլա․ «Երեք տարի անընդմեջ խաղալու ենք մրցաշարի արքաների հետ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք, որ անգլիական ակումբի մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է։

«Մենք այլ տարբերակ չունենք։ Դա նման է փոքրիկ ավանդույթի երեք տարի անընդմեջ խաղալ մրցաշարի արքաների հետ: Ոչ-ոքին չի կարելի վերահսկել, եթե մարդիկ ասում են, որ հեշտ է, դա նրանից է, որ ցանկանում են խաթարել մրցակիցների վստահությունը։ Երկրորդ հանդիպումը տանն է, ինչը լավ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում One Football-ը:

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան 2024 թվականի ապրիլի 9-ին և 10-ին։ Պատասխան խաղերը կկայանան 2024 թվականի ապրիլի 16-ին և 17-ին։ Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողը անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։ Նախորդ տարվա եզրափակիչում Պեպ Գվարդիոլայի թիմը իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի գոլի շնորհիվ հաղթեց իտալական «Ինտերին»: