Կևին դեԲրույնեն վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Նյուքասլի» դեմ խաղին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դեԲրույնեն վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Նյուքասլի» հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա վաղը՝ մարտի 16-ին։

«Դե Բրույնեն պատրաստ չի լինի «Նյուքասլի» դեմ խաղին, բայց նա իրեն լավ է զգում։ Ուրախ եմ, որ նա կկարողանա ապաքինվել մինչև մրցաշրջանի ավարտը»,- «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ» հանդիպումը կանցկացվի «Էթիհադ» մարզադաշտում:

Դե Բրույնեն չէր հրավիրվել Իռլանդիայի ու Անգլիայի հետ ընկերական խաղերին, որոնք կկայանան այս ամիս։