Էդուարդ Սպեցյան․ «Պետք է մի փոքր հանգստանալ»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպեցյանը վստահություն է հայտնել, որ չնայած վերջին անհաջող արդյունքներին, թիմը դեռ չի կորցրել չեմպիոնության շանսերը։

Մրցաշրջանի վերսկսումից հետո «Կրասնոդարը» ոչ-ոքի խաղաց «Ռուբինի» հետ (1:1) և պարտվեց «Ռոստովին» (1:2)՝ թույլ տալով «Զենիթին» բարձրանալ աղյուսակի առաջին տեղ: Բացի այդ, «ցլերը» ավարտեցին պայքարը Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ պարտվելով «Խիմկիին» (0:2): Սրանից հետո գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը հեռացվեց աշխատանքից, իսկ նրա փոխարեն նշանակվեց Մուրադ Մուսաեւը։

– Ի՞նչ է կատարվում թիմի հետ:
– Դժվար է ասել։ Պետք է մի փոքր հանգստանալ։ Այժմ մեզ ընդմիջում է սպասվում ազգային հավաքականների խաղերով պայմանավորված։ Մենք աշխատելու ենք սխալների վրա և շտկելու ենք իրավիճակը։ Ամեն ինչ մեր ուժերի սահմաններում է։

– Մի քանի շաբաթ առաջ դուք պայքարում էիք երկու գավաթ համար՝ Գավաթի և Ռուսաստանի առաջնության: Հիմա դուք դուրս եք մնացել առաջինից, իսկ երկրորդում հաղթանակը կասկածի տակ է։ Ի՞նչ եք կարծում, ամեն ինչ կորած չէ՞:
– Իհարկե ոչ,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։