«Բարսելոնայի» մարզչական շտաբը գոհ է Չեմպիոնների Լիգայի վիճակահանությունից

Կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբը և ողջ անձնակազմը գոհ են Չեմպիոնների Լիգայի 2023/2024 մրցաշրջանի 1/4 եզրափակիչի վիճակահանությունից։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է իսպանացի լրագրող Խավի Միգելը։

Նշենք, որ մրցաշարի քառորդ եզրափակչում կատալոնական թիմը կխաղա ՊՍԺ-ի հետ։ Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա 2024 թվականի ապրիլի 9-ին Ֆրանսիայում։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին Իսպանիայում։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Նիոնում (Շվեյցարիա) ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2023/2024 մրցաշրջանի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը։

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի մնացած զույգերը ներկայացնում ենք ստորև.

«Արսենալ» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա),

«Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա),

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)։