«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դեԲրույնեն վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Նյուքասլի» հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա վաղը՝ մարտի 16-ին։
«Դե Բրույնեն պատրաստ չի լինի «Նյուքասլի» դեմ խաղին, բայց նա իրեն լավ է զգում։ Ուրախ եմ, որ նա կկարողանա ապաքինվել մինչև մրցաշրջանի ավարտը»,- «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ» հանդիպումը կանցկացվի «Էթիհադ» մարզադաշտում:
Դե Բրույնեն չէր հրավիրվել Իռլանդիայի ու Անգլիայի հետ ընկերական խաղերին, որոնք կկայանան այս ամիս։