«Բարսելոնան» հայտարարել է ակումբի փոխնախագահի հրաժարականի մասին

Էդուարդ Ռոմեուն հեռացել է «Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահի պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը։

Այս որոշումը պայմանավորված է Ռոմեուի ցանկությամբ՝ կենտրոնանալու Audax Renovables էներգետիկ խմբում աշխատանքի վրա, որտեղ նա ևս փոխնախագահն է։

Ռոմեուն նախկինում աշխատել է Santander-ում և Bankia-ում: 2015 թվականին նա սկսեց աշխատել Audax Energia խմբում։ Ռոմեուն «Բարսելոնայի» փոխնախագահ է դարձել 2021 թվականի գարնանը։