Լոնդոնյան գրանդը հետաքրքրված է Ալֆոնսո Դևիսի ծառայություններով

«Չելսին» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի ծառայություններով, հայտնում է Thesecretscout-ը։ Լոնդոնյան ակումբը ցանկանում է այս ամառ ձեռք բերել կանադացուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն մադրիդցիները մտադիր չեն «Բավարիային» 70 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար: Մադրիդյան ակումբը կարող է առաջարկել ընդամենը 50 մլն. եվրո։

Դևիսի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը կանադացի ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։