«Արսենալը» երկարաձգել է պայմանագիրը Բեն Ուայթի հետ

«Արսենալը» հայտարարել է պաշտպան Բեն Ուայթի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Ակումբը չի հայտնում պայմանագրի պայմանները։

26-ամյա բրիտանացու նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2026 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Ուայթը «Արսենալի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 55 միլիոն եվրո։