«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հիասթափվել է

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հիասթափվել է՝ իմանալով թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի՝ թիմից հեռանալու որոշման մասին։

Փետրվարին «Բավարիան» հայտարարեց 50-ամյա մասնագետի հեռանալու մասին ակումբից 2023/24 մրցաշրջանի ավարտին։

Ինչպես հաղորդում է Goal-ը՝ վկայակոչելով Kicker-ին, Քեյնը կցանկանար շարունակել աշխատել Տուխելի հետ, ով համոզեց նրան այս ամառ միանալ «Բավարիային»: Սակայն ֆուտբոլիստը խոստովանում է, որ նման որոշումները ֆուտբոլի մի մասն են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս պահին Տուխելի առաջնահերթությունը Պրեմիեր լիգա վերադառնալն է։ Մասնավորապես, նա պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

25 տուրից հետո «Բավարիան» 57 միավորով երկրորդ տեղում է Գերմանիայի առաջնությունում։