Մարկուս Ռեշֆորդը կարող է հայտնվել եվրոպական թոփ-ակումբում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում։

Ինչպես հայտնում է Mirror-ը, փարիզյան ակումբը ծրագրում է այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդին» 75 միլիոն ֆունտ առաջարկել 26-ամյա անգլիացու համար, ում դիտարկում են որպես հեռացող Կիլիան Մբապպեի փոխարինող։

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» 34 խաղում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։