«Ալմերիայի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Իսպանական Լա Լիգայում մարզչական հրաժարական է եղել։

«Ալմերիան» հայտարարել է, որ Գայզկա Գարիտանոն լքել է թիմի ղեկավարի պաշտոնը։ Նա թիմի հետ աշխատում է հոկտեմբերից։ Դրանից հետո «Ալմերիան» անցկացրած 20 խաղում միայն 1 հաղթանակ է տոնել (Իսպանիայի գավաթում)՝ 7 ոչ-ոքի և 12 պարտություն։

Պեպե Մելը դարձավ «Ալմերիայի» նոր մարզիչը։ 61-ամյա մասնագետը աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտը։

Նշենք, որ «Ալմերիան» առանց հաղթանակի զբաղեցնում է Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի մարտի 17-ին՝ «Լաս Պալմասի» դեմ։