Կիլիան Մբապպեն սպառնացել է դատի տալ խորովածանոցի սեփականատիրոջը

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն սպառնացել է դատի տալ Մարսելի Klüb քյաբաբի խանութի սեփականատիրոջը։

Ինչպես հայտնում է ESPN-ը, ֆրանսիացի հարձակվողը դժգոհ է այն փաստից, որ սենդվիչներից մեկի նկարագրության մեջ օգտագործվում է իր անունը։

Ճաշատեսակի նկարագրության մեջ ասվում է, որ այն պատրաստված է բուլկիով, որը «կլոր է, ինչպես Մբապպեի գանգը»: