«Արսենալը» ցանկանում է գնել «Սպորտինգի» հարձակվողին

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դեքերեշը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա շվեդին հավակնում է «Արսենալը»: Լոնդոնցիներն ամառվա գլխավոր նպատակը հարձակվողի տրանսֆերն են դնում։

Այս մրցաշրջանում Դեքերեշը անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։