Ռոբերտ Լևանդովսկին նոր ցուցանիշ է գրանցել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում գոլի հեղինակ է դարձել «Նապոլիի» դեմ խաղում։

Լեհ հարձակվողը մեկ գոլի հեղինակ է դարձել նաև թիմերի առաջին խաղում։

Opta-ի փոխանցմամբ՝ Լևանդովսկին առաջին անգամ գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների Լիգայի երկու խաղերում անընդմեջ։

Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում կարիերայի ընթացքում Լևանդովսկին դարձել է 32 գոլի հեղինակ։ Սա պատմության մեջ չորրորդ լավագույն արդյունքն է Կրիշտիանու Ռոնալդուից (67), Լիոնել Մեսսիից (49) և Կարիմ Բենզեմայից (34) հետո։