Լուիս Դիասը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը դարձել է «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախը, հայտնում է El Heraldo-ն։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նախորդ շաբաթ հանդիպել է 27-ամյա կոլումբիացու ներկայացուցչի հետ։

Գործակալի խոսքով՝ «Լիվերպուլը» Դիասի համար կպահանջի 120-140 միլիոն եվրո։ «Բարսելոնան» ներկայումս չի կարող այդքան վճարել ակումբում տիրող ծանր ֆինանսական իրավիճակի պատճառով։

Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մերսիսայդցիների կազմում անցկացրել է 38 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։