Սիմոնե Ինձագի. «Ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգայում»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գնահատել է Չեմպիոնների Լիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունները։

«Բոլորն էլ ցանկանում են հաղթել: Մենք երեք տարի անընդմեջ դուրս էինք մնացել խմբից, մի բան, որ նախորդ տասնամյակում սովորական չէր:

Մենք չգիտենք, թե ինչ է անելու «Ատլետիկոն» վաղը, նրանք սիրում են փոխել իրենց կազմը և ունեն գերազանց որակի ֆուտբոլիստներ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մարտի 13-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» արտագնա խաղում կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Առաջին խաղն ավարտվել է միլանցիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։