Ռոդրիգոն կարող է փոխել ակումբային գրանցումը

Բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն առաջիկա ամռանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից», քանի որ Կիլիան Մբապպեի հավանական տեղափոխությունը մադրիդյան ակումբ կնշանակի բրազիլացու խաղային րոպեների կրճատում։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ կլինի վաճառել բրազիլացուն, բայց միայն մեծ գումարի դիմաց՝ առնվազն 120 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանի 40 խաղում Ռոդրիգոն դարձել է 13 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։