Մեյսոն Մաունթը սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել անցած տարվա նոյեմբերից։

Ընթացիկ մրցաշրջանում Մաունթը խաղադաշտ դուրս եկավ Պրեմիեր Լիգայի ութ հանդիպումներում և գոլ չխփեց։ 28 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։