Յուլիան Նագելսմանը կարող է կրկին գլխավորել «Բավարիան»

Մյունխենի «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կբաժանվի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելից։ Այս առումով ակումբի ղեկավարությունը նոր մարզչի է փնտրում։

Ինչպես հայտնում է Sky Sport Deutschland-ը, Յուլիան Նագելսմանը, ով նախկինում մարզել է «Բավարիան», հայտնվել է մյունխենյան թիմի ուշադրության կենտրոնում։

Ներկայումս մասնագետը զբաղեցնում է Գերմանիայի հավաքականի ղեկավարի պաշտոնը։ Յուլիանը իր ապագան կորոշի Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկին մոտ, հիշեցնենք, որ Նագելսմանը անցյալ տարվա գարնանը հեռացվել էր «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից։