«Բարսելոնան» ոչ մի փորձ չի անում ձեռք բերելու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

«Բարսելոնան» ոչ մի փորձ չի անում ձեռք բերելու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդին, ով վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն, այս պահին «բլաուգրանայի» առաջնահերթությունը հարձակման գծի մյուս խաղացողներն են: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ պատրաստ է վաճառել Գրինվուդին։

Հիշեցնենք, որ Գրինվուդը որակազրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուց՝ աղջկան ծեծելու դեպքի պատճառով։ Ֆուտբոլիստի արդարացումից հետո ակումբը չի համարձակվել անգլիացուն վերադարձնել թիմ։