«Բավարիայի» մարզական տնօրենը խոսել է Յոզուա Կիմիխի ապագայի մասին

«Բավարիայի» նոր մարզական տնօրեն Մաքս Էբերլը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Պայմանագրի երկարաձգման մասին Կիմիխի հետ խոսակցությունը դեռ չի կայացել, բայց այն կկայանա։ Նա շատ կարևոր և արժանի խաղացող է Մյունխենի «Բավարիայի» համար։

Ամեն ինչ մեծապես կախված կլինի նոր մարզչի կարծիքից։ Յոզուան հիանալի տեսք ունի պաշտպանության աջ եզրում՝ նշանակալի օգնություն ցուցաբերելով թիմին։ Այնուամենայնիվ, նա լավ է խաղում նաև կենտրոնական կիսապաշտպանությունում»,- Էբերլի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։

Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։