Նաիր Թիկնիզյան․ «Իմ նպատակն է տեղափոխվել Եվրոպա»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, որ դեռ ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։

«Ինչպես ավելի վաղ ասել եմ իմ հարցազրույցներում, իմ նպատակն ու խնդիրն է հնարավորության դեպքում գնալ Եվրոպա: Սրան եմ ես ձգտում»,- Թիկնիզյանի խոսքերն է փոխանցում «Չեմպիոնշիփ»-ի թղթակից Ալեքսանդր Էրշովը։

Հիշեցնենք, որ 24-ամյա Թիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։Տ

Թիկնիզյանը ԲԿՄԱ-ի սան է, հենց բանակային ակումբում է խաղացել մինչև 2021 թվականի օգոստոսին «Լոկոմոտիվ» տեղափոխվելը։