Դանի Ալվեսի եղբայր․ «Ինչ-որ մարդ ուզում է, որ եղբայրս մեռնի»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի եղբայրը՝ Նեյ Ալվեսը, խոսել է այն տեղեկությունների մասին, ըստ որոնց՝ ֆուտբոլիստն ինքնասպան է եղել։

Ավելի վաղ բրազիլացի լրագրող Պաուլո Ալբուկերկեն տեղեկություն էր տարածել Ալվեսի ինքնասպանության մասին բանտում, որտեղ նա պատիժ է կրում բռնաբարության համար։

«Մարդկանց մեջ այնքան դաժանություն կա։ Նա արդեն դատապարտվել է մի կնոջ խոսքերի համար, ով մտել է լոգարան՝ մի բան անելու համար, որի մասին միայն ինքը և այդ աղջիկը գիտեն։ Նա արդեն դատապարտված է։ Սա բավարար չէ՞։ Հիմա ինչ-որ մարդ ուզում է, որ եղբայրս էլ մեռնի։ Որքան դաժան է սա», – Նեյի մեջբերում է Record-ը: