Սիմոնե Ինձագին ստացել է տարվա լավագույն իտալացի մարզչի մրցանակը

Ինտերի մարզիչ Սիմոնե Ինձագին ստացել է տարվա լավագույն իտալացի մարզչի մրցանակը, հաղորդում է Calciomercato-ն։ Այս մրցանակը շնորհվում է 2011 թվականից։

«Ես շնորհակալ եմ այս հեղինակավոր մրցանակի համար։ Այս ճանաչումը հնարավոր չէր լինի առանց բոլոր նրանց աջակցության, ովքեր այս տարիների ընթացքում աշխատել են ինձ հետ: Այս մրցանակը նվիրում եմ նրանց և իմ ընտանիքին»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

Հիշեցնենք, որ Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականից։ Ինչպես հայտնում է Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը, Սիմոնեի գործող պայմանագիրը Ներաձուրիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նախկինում 47-ամյա մասնագետը աշխատել է հռոմեական «Լացիոյի» հետ։

Իտալացին «Ինտերի» հետ նվաճեց հինգ գավաթ՝ երկու Իտալիայի գավաթ և երեք Իտալիայի Սուպերգավաթ: Անցած մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը հասավ Չեմպիոնների Lիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0:1):