Լենի Յորոն կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու տարբերակներ ունի

Ֆրանսիական «Լիլի» պաշտպան Լենի Յորոն կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու տարբերակներ ունի։

Այս մասին հայտնում է Football Transfers-ը։ Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, հեռանկարային ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են երկու թոփ-ակումբներ։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» ու Լոնդոնի «Չելսիի» մասին է։

18-ամյա ֆուտբոլիստի հավակնորդների ցանկում է նաև Մադրիդի «Ռեալը»: Յորոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։ Նա պայմանագիր ունի «Լիլի» հետ մինչև 2025 թվականի ամառ։

Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Լենին անցկացրել է 23 հանդիպում, խփել երկու գոլ և երեք դեղին քարտ ստանալ։