«Յուվենտուսն» ուզում է երկարաձգել իր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը

«Յուվենտուսի» ղեկավարությունն աշխատում է 18-ամյա հարձակվող Քենան Յիլդիզի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2029 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկում է պայմանագիր՝ աշխատավարձի քառապատիկ բարձրացմամբ։ Ընդգծվում է, որ գործող աշխատանքային պայմանագրով Յըլդըզը տարեկան վաստակում է 300 հազար եվրո։ «Յուվենտուսը» պատրաստ է թուրք խաղացողին տարեկան 1–1,2 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել։

«Ծեր սինյորը» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ մերժել է Յիլդիզի տրանսֆերային առաջարկները եվրոպական այլ ակումբներից։